Գագիկ Խաչատրյանի որդիներից մեկն ունի մեղադրյալի, մյուսը, ըստ փաստաբանին հասած տեղեկությունների, կասկածյալի կարգավիճակ. ՀԺ

Պետեկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին որեւէ նոր մեղադրանք չի առաջադրվել, նրա որդիներից Գուրգեն Խաչատրյանն ունի մեղադրյալի, իսկ Արտյոմ Խաչատրյանը, ըստ փաստաբանին հասած տեղեկությունների, կասկածյալի կարգավիճակ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Մանրամասները՝ այստեղ