Գյումրիում ամուսինը սպանել է կնոջը

Մայիսի 22-ին սպանություն է տեղի ունեցել Գյումրիում։ Ժամը 22.25 րոպեին շտապօգնության կայանից ոստիկանության Մուշ բաժին ահազանգ է ստացվել, որ Անի թաղամասի եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Պարույր Սևակ փողոցի 8 ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի՝ որովայնի և ծնոտի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով։ Պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 43-ամյա Սիրանույշ Մ-ն է։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ որովայնի շրջանում եղել է 6, իսկ ծնոտի շրջանում՝ 1 կտրած-ծակած վնասվածք։

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական հետախուզության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ թվում՝ տարածքում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ կնոջը վնասվածքներ էր պատճառել նրա ամուսինը։ Տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մուշի բաժին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։