ԱՄՆ դեսպանը կարծում է, որ ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել

ԱՄՆ դեսպանը կարծում է, որ ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել
ԱՄՆ դեսպանը կարծում է, որ ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել, հաղորդում է Azatutyun.am-ը և մեջբերում դեսպանի խոսքը.

«Մենք ուշադրությամբ եւ մոտիկից հետեւել ենք ընտրություններին: Կարծում ենք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել. մեծ առաջընթաց մի քանի առանցքային ուղղություներում` լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում, եւ սա լավ բան է, ընտրատեղամասերում ամեն ինչ ըստ կարգի էր եւ թափանցիկ, հանձնաժողովների անդամները պատրաստված էին, ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված: Այսինքն` շատ դրական զարգացումներ կային այս ընտրություններում», – ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ջոն Հեֆերնը և ավելացրել, որ միեւնույն ժամանակ, որոշ խնդիրներ շարունակում են մնալ, եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները դրանք հստակորեն նշել են… ընտրակաշառքները եւ վարչական ռեսուրսի չարաշահումը շարունակում են մնալ լուրջ խնդիր: Ուստի դեռ որոշակի աշխատանքի անհրաժեշտություն կա հաջորդ ընտրություններից առաջ:

«Մենք փորձում ենք հնարավորինս օգտակար լինել կառավարության, իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ լրատվամիջոցների հետ աշխատանքում: Մենք անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք` օգտակար լինելու համար», – վստահեցրել է ԱՄՆ-ի դեսպանը:

© Medialab.am