Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայիսի 21–ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։

Երևանի քաղաքապետի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արմեն Ուլիխանյանը, ով ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնից։

© Medialab.am