Չնայած կորոնավիրուսին, Բեյրութում մայիսմեկյան ավանդական ակցիա է տեղի ունեցել․ Լուսանկարներ

Բեյրութի կենտրոնում, չնայած կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությանը, մայիսմեկյան ավանդական ակցիա է տեղի ունեցել։ Ի տարբերություն նախորդ տարիների բազմահազարանոց նման հավաքների, այս տարվա հավաքը Լիբանանի կոմունիստական կուսակցության մի քանի տասնյակ անդամ էր բերել Բեյրութի կենտրոն։