Հունիսի 1-ից կիրառության մեջ են մտնում կենսաչափական անձնագրերը

Հունիսի 1-ից կիրառության մեջ են մտնում կենսաչափական անձնագրերը
Հունիսի 1-ից կիրառության մեջ են մտնում կենսաչափական անձնագրերը

«Հունիսի 1-ից Հայաստանում կիրառության մեջ է մտնում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը, սակայն դրանց կիրառումը պարտադիր չէ, հետևաբար, քաղաքացիներն այն իրենց կամքով պետք է ձեռք բերեն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:

«Հունիսի 1-ից, ամբողջ Երևանում, Վանաձորում և Գյումրիում կգործի բիոմետրիկ անձնագիրը: Մենք դեռ չենք կարող ամբողջ Հայաստանում ներդնել այդ համակարգը, որը շատ թանկ արժե»,-ասել է Հովհաննես Քոչարյանը:

Նոր անձնագրեր ձեռք բերելը պարտադիր չէ. «Մենք ասում ենք՝ մեր քաղաքացիներին սա չենք պարտադրում, սա կամովին է: Պետք է միայն նշել, որ հետագայում դժվար կլինի՝ առանց կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի՝ եվրոպական երկրների վիզա ստանալ: Այս համակարգը կնպաստի վիզա ունենալուն»,- նկատել է Հովհաննես Քոչարյանը:

Վերջինս նշել է նաև, որ նոր անձնագիր ունենալու դեպքում քաղաքացին չի հանձնում հին անձնագիրը: Ըստ Քոչարյանի, եթե քաղաքացին ունի սովորական անձնագիր, և ցանկանում է ունենալ միայն նույնականացման քարտ, վերջինս կարող է վճարել 3000 դրամ, և ձեռք բերել նույնականացման քարտ, սակայն , եթե քաղաքացին ցանկանում է ունենալ նաև կենսաչափական, նա պետք է վճարի 25.000 դրամ»:

Այս մասին հայտնում է Tert.am-ը:

© Medialab.am