Վարդենիս մուտք գործելու եւ ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել է

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը հայտնում է, որ Վարդենիս մուտք գործելու եւ ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել է։

«Երեկ՝ ուշ երեկոյան, պարետատան եւ առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում՝ որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել եւս մի քանի օրով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը»։