Ապօրինի գույքի բռնագանձման մասին աղմկահարույց օրենքի նախագիծը նախագահը դեռ չի ստորագրել, ուսումասիրում է. Factor.am

«Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և դրան հարակից օրենքների փաթեթի վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանը իր դիրքորոշումը կարտահայտի 21-օրյա ժամկետում:

Այս մասին Factoa.am-ին փոխանցեցին նախագահի աշխատակազմից: «Հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրում են օրենքը և հարակից օրենքների փաթեթը, իրականացնում իրավական և այլ մասնագիտական փորձաքննություն»,- ասացին նախագահականի լրատվականից: