Yahoo! ընկերությունը ներկայացրել է Axis նոր դիտարկիչը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Այսուհետ բոլոր օգտատերերը կկարողանան իրենց iPad-ի, iPhone-ի կամ համակարգչի միջոցով որոնում իրականացնել, իսկ դրանց արդյունքները կսինխրոնացվեն առկա բոլոր սարքերի հետ:
Բացի այդ, նոր դիտարկիչը հնարավորություն է ընձեռում էլելտրոնային էջերի դիտում իրականացնել մեկ սարքով և շարունակել աշխատանքը մեկ այլ սարքի վրա:
Այս պահի դրությամբ Axis-ի բջջային տարբերակը հասանելի է միայն iPhone-ի և iPad-ի համար:
© Medialab.am