Կորոնավիրուսով հաստատված դեպքերը մեկ օրում ավելացել են 102-ով․ Կա մահվան 2 դեպք

‘Nork’ Infectious Clinical Hospital of Yerevan works overwhelmed during these days due to Coronavirus cases in Armenia

Հայաստանի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներով մայիսի 7-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2884   հաստատված դեպք։ Մեկ օրվա ընթացքում դեպքերի քանակն ավելացել է 102-ով։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 2884

Առողջացածներ – 1185 (+50)

Փաստացի բուժվողներ -1648 (+186)

Ընդհանուր թեստեր – 28017

Մահվան ելքեր – 42 (+2)

Մահվան ելքեր այլ պատճառով –9 (+2)