ԱԱՏՄ բոլոր ստորաբաժանումները հանրապետությունով մեկ մշտադիտարկում են անցկացնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) Երեւանի եւ մարզային տարածքային ստորաբաժանումները հանրապետությունով մեկ իրազեկման եւ մշտադիտարկման լայնածավալ աշխատանք են իրականացնում։

Առողջապահական և աշխատանքի տեսչության հաղորդագրության համաձայն, ԱԱՏՄ տեսուչները տնտեսվարողներին իրազեկում են, որ, հիմք ընդունելով ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 16.03.2020թ.-ի № 298-Ն որոշումը, Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի № 63 եւ № 65 որոշումներով սահմանվել են Որոշման Հավելված 1-ով ժամանակավորապես չսահմանափակված (թույլատրված) տնտեսական գործունության տեսակներով զբաղվելու կանոնները՝ նպատակ ունենալով կանխարգելել տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։

ԱԱՏՄ-ն հորդորել է խստիվ պահպանել նշված որոշումների հավելվածներով սահմանված դրույթները (հղումը՝ https://www.gov.am/files/docs/4038.pdf…)։

Տեսչական մարմինը տեղեկացնում է նաև, որ ժամանակավորապես չսահմանափակված գործունեության տեսակներով զբաղվելու ժամանակ տնտեսվարող սուբյեկտի կողմից սահմանված կանոնները չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

Միաժամանակ, իրազեկման աշխատանքների ընթացքում իրազեկման թերթիկներ են ուղարկվում հազարավոր տնտեսվարողների էլեկտրոնային հասցեներին, պատրաստվում են տեղեկատվական նյութեր։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի եւ մարզային տարածքային ստորաբաժանումները հանրապետությամբ մեկ…

Gepostet von ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am am Donnerstag, 7. Mai 2020