«Փակ շուկայի շուրջ կրքերը շիկանում են»

«Փակ շուկայի շուրջ կրքերը շիկանում են»
«Փակ շուկայի շուրջ կրքերը շիկանում են»

Մայրաքաղաքի փակ շուկայի տարածքից Asekose.am-ը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ շինության քանդման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Մի քանի տասնյակ ակտիվիստներ են արդեն հավաքվել փողոցում: Քիչ առաջ այնտեղ է եկել նաև մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը: Ակտիվիստներից ոմանք ասել են, որ իրենք դիմել են ոստիկանությանը, սակայն ոչ մի իրավապահ այդպես էլ չի ներկայացել կանչի վայր:

© Medialab.am