Երկվորյակների մայրը ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին. Մանե Թանդիլյանը հանդիպել է նրան

Երկվորյակների մայրը ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին. Մանե Թանդիլյանը հանդիպել է նրան
Երկվորյակների մայրը ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին. Մանե Թանդիլյանը հանդիպել է նրան

Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպում է ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին։

Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանի և մայրիկի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում նա կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը բարելավելու և երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով։

«Հայտնում ենք, որ ներկայումս փոքրիկ երկվորյակների որդեգրման գործընթացը կանգնեցված է երկամսյա ժամկետով։

Միևնույն ժամանակ արդեն իսկ մշակվել է ճանապարհային քարտեզ մայրիկին անհրաժեշտ և համապարփակ սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր մտահոգված էին և շարունակում են մտահոգվել փոքրիկների և իրենց մայրիկի ճակատագրով, սոցիալական աջակցության իրենց առարկայական առաջարկները կարող են ուղարկել նախարարության ֆեյսբուքյան էջին»,- փոխանցում են նախարարությունից։