Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են տարբեր ոլորտների հարցեր

Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: