Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք

Մարտի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 60 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Մահվան 1 դեպք է գրանցվել: Ստացիոնար բուժում է ստանում 43 բուժառու:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9869 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3032 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝ ժամը 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: