Ջրառատում բացվեց Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հուշահամալիր

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մայիս  9-ին բացվեց Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հուշահամալիր: Բացմանը ներկա էին ՏԻՄ ներկայացուցիչները, նախկին ու ներկա ջրառատցիները: Հուշահամալիրի ֆինանսավորումը կատարվել է  գյուղի նախկին բնակիչ, ռուսաստաբնակ գործարար Ֆիրդուսի Սարոյանի ընտանիքի կողմից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուշահամալիրի տարածքում՝ խաչքարից ու հավերժությունը խորհրդանշող քանդակից բացի նաև հուշատախտակներ են, որոնց վրա ամփոփված  են ռազմաճակատ մեկնած բոլոր 219 ջրառատցիների անունները: Ռազմաճակատ մեկնած 97 ջրառատցի հետ չի վերադարձել պատերազմից: «Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած բոլոր ջրառատցիների անուններն ամփոփված են այստեղ: Որպեսզի ոչ մեկին բաց չթողնենք, տվյալները վերցրել ենք ազգային արխիվից: Պատերազմից 75 տարի անց սա հիշատակի ու խոնարհումի յուրօրինակ դրսևորում է»,- նշեց բարերարների ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։