Փողոցում` Բիլայնի խափանման պատճառով

Զըընգ …
Սպասում եմ: Պատասխան չկա:
Զըըըըըընգ …
Էլի եմ սպասում: Էլի պատասխան չկա:
Կառեն, ընկերուհիս, սովորաբար առաջին զանգից հետո հարցնում էր. Si?
Ես էլ ասում էի. Կառե, էդ ես եմ: Դուռը բաց:
Կանգնած եմ Մադրիդի Կավա բախա ամենակենտրոնական, աշխույժ փողոցում, 33 տան մուտքի դռան առջեւ ու սպասում, որ Կառեն դուռը բացի: Այս տարվա մայիսի 17-ն է:
Զըըըըըըըըըըըըըըըըըըընգ, զընգ-զընգ-զընգ արդեն բարկացած եմ զանգում: Ու՞ր կորավ Կառեն, ախր նա ինձ տանը պետք է սպասեր:
Գիշերվա 11-ն է: Մադրիդում գիշերային կյանքը դեռ նոր-նոր է թեժանում: Այս նեղլիկ փողոցի երկայնքով 15-16-րդ դարերի բնակելի շենքեր են, որոնց առաջին հարկերում ռեստորաններ, սրճարաններ ու ակումբներ են: Այստեղ կես ժամը մեկ որեւէ մի ռեստորանից դուրս են բերում մի քանի պարկ, որոնք լի են դատարկ շշերով ու տասնյակ, շշերի միմյանց դիպչելուց առաջացած զնգզնգոցաջարդուփշուր շխկշխկոցով շուռ տալիս պարկերի պարունակությունը ապակե տարրաների համար նախատեսված մեծ աղբամաններում: Այս շխշխկոցը շարունակվում է մինչեւ առավոտյան 3-4ը:

 

Կարդալ ավելին