Պարետատնից չեն բացառում արտակարգ դրության երկարաձգումը. Azatutyun.am

Պարետատնից չեն բացառում, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի:

Մայիսիս 14-ին երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը ավարտվում է, բայց ինչպես «Ազատությանը» փոխանցեց պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, հիմքերը, որոնց պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել, շարունակում են մնալ:

«Ուսումնասիրվում է երկարաձգումը, դիտարկվում է այդ հարցը և վերջնական որոշման մասին, իհարկե, երբ որ որոշումը լինի, արդեն կհրապարակվի: Երկարաձգման հավանականությունը կա, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հաստատմանը, դեռևս չեն վերացել», – ասաց Հունանյանը:

Մանրամասները՝ այստեղ