«Հրապարակ». Նախկին ոստիկանապետին մարզպե՞տ կնշանակեն

Հեղինակ MediaLab

ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելուց հետո ակտիվորեն քննարկվում է Գեղարքունիքի մարզպետի` ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի փոփոխության հարցը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթի տեղեկությունների համաձայն, Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվելու Քրեակատարողական վարչության պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ով ծնունդով այս մարզից է:

Օրերս Հարությունյանը հավաքել է իր աշխատակիցներին և ասել, որ դա իրենց վերջին հանդիպումն է:

© Medialab.am