Ուղիղ 60 տարի առաջ` 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Իսկ 1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ դեկտեմբերի 10-ը սկսեցին նշել որպես մարդու իրավունքների միջազգային օր:
Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները:
Հռչակագիրը թարգմանվեց ավելի քան 360 լեզուներով` աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսպիսի քանակությամբ լեզուներով:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվեց 2003 թ. հոկտեմբերի 21-ին, իսկ 2004 թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով Լարիսա Ալավերդյանը նշանակվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան: 2011թ-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան նշանակեց Կարեն Անդրեասյանը:
© Medialab.am