Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության միջոցով երկու չվերթով Երևան է վերադարձել 34 ՀՀ քաղաքացի

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունից տեղեկացնում են.

«Ս.թ. մայիսի 2-ին և 9-ին կայացավ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթը, որով Կալիֆորնիայից մայիսի 2-ին Հայաստան վերադարձան ՀՀ 13 քաղաքացի, իսկ մայիսի 9-ին՝ ՀՀ 21 քաղաքացի։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, լոգիստիկ օժանդակություն ցուցաբերեց Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ լուծելով, մասնավորապես, նրանց ուղեբեռի և շենգենյան մուտքի արտոնագրերի հարցը։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիվանագետները ներկա են եղել Լոս Անջելեսի օդանավակայանում՝ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի գործընթացը անխափան կազմակերպելու համար»: