Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: