Ավինյանը մայիսի սկզբից դեպքերի քանակի ինստենսիվ աճը կապում է նաև թեստավորումների կտրուկ աճի հետ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մայիսի սկզբից սկսել է ավելի ինտենսիվ աճել ինչպես սահմանափակումների թուլացմամբ,  այնպես էլ թեստավորումների կտրուկ աճով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը:

«Մարտի 1-ից մինչև օրս հաստատված դեպքերի պարզ դինամիկայից տեսանելի է, որ մարտ-ապրիլ ամիսներին, երբ տարբեր խստությամբ կիրառվում էին տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները, հարաբերականորեն հարթ դինամիկա է արձանագրվել: Մայիսի սկզբից դեպքերը սկսել են ավելի ինտենսիվ աճել՝ պայմանավորված նախ սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև թեստավորման ծավալների կտրուկ աճով: Վարակի ինտենսիվության կամ վերարտադրման գործակիցը մայիսի 5-ի դրությամբ կազմել է 1.48, այս գործակիցը հարաբերականորեն մնացել է նույն սահմանաչափի վրա: Վարակի տարածման ինտենսիվությունը հնարավոր է լինում մարել այն դեպքում, երբ գործակիցը փոքր է լինում 1-ից»,-ասաց պարետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։