Ակումբային երաժշտության սիրահարներին Քերոբյանը լավ լուր է հայտնել

Լուսանկարը՝ SputnikArmenia

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լավ լուր կա ակումբային երաժշտության սիրահարների համար։ Հունիսի 10-13-ը Սևանի ափին կկայանա Anatman Festival-ի կազմակերպած Sevan Experience փառատոնը, որին կմասնակցեն 20-ից ավելի DJ-ներ ու երաժիշտներ 10 երկրից։ Երեքօրյա քեմփինգ ու լավ երաժշտություն այս ոճի սիրահարների համար»։