Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երեւան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին (ժամը՝ 15։40-ին), տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
«Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երեւան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին (ժամը՝ 15։40-ին)։
Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ 342-ից 463 համարի ներքո դեսպանությունում հերթագրված քաղաքացիները:
Հերթագրված քաղաքացիներին նշյալ չվերթի համար տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած):
Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)։
Վերոնշյալ համարների ներքո հերթագրված քաղաքացիները տեղեկացվել են չվերթի մասին», -նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։