Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել

Երրորդ զորամիավորումում օգոստոսի 18-ին տեղի է ունեցել  նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։

Հրամանատարությունը բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին, հրահանգավորել լինել զգոն և պահպանել անվտանգության կանոնները։

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։