Այսօր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք հաճախ եք այցելում «Հարսնաքար», ի՞նչ եք հագնում, միշտ կոստյումո՞վ եք մտնում: Նա պատասխանեց. «Չէ, բայց սպորտային հագուստով ես ռեստորան չեմ գնում, երբեք չեմ գնում»: Նա վստահեցրեց, որ ինքը «Հարսնաքար» մտնում է սոլիդ հագնված. «Սպարտիվկա չեմ հագնում, էլի ռեստորան գնալուց»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Ձեր ընկերն է Ռուբեն Հայրապետյանը, չե՞ք ասի՝ նա վճռակա՞ն է տրամադրված՝ այս գործում մեղավորներին պատժելու հարցում՝ նա պատասխանեց. «Ռուբեն Հայրապետյանը սաղին գործից հեռացրել է»: Թե քանի՞ հոգու է ազատել՝ պարոն Ալեքսանյանը չկարողացավ ասել. «Ես չեմ իմանում, ազիզ ջան, մի բան գիտեմ, որ բոլորին հեռացրել է, թե քանի հոգու՝ չեմ կարող ասել: Ես էլ աշխատողներ ունեմ, Հայրապետյանն էլ աշխատողներ ունի, ես էլ բարեկամներ ունեմ, Հայրապետյանն էլ բարեկամներ ունի: Հիմա մեր աշխատողները կամ բարեկամները ինչ վատ բան անեն՝ մենք դրանում ինչո՞վ ենք մեղավոր»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ եթե «Փարվանայում» նման միջադեպ լինի՝ Դուք ո՞նց կվարվեք՝ նա պատասխանեց. «Ճիշտն ասած, երբ ռեստորանը նոր էինք բացել, որ չհետեւեինք, երեւի նման բաներ մեր մոտ էլ կլիներ: Շուտ դեմը առանք՝ դրա համար չեղավ»: Հարցին՝ ո՞նց եք դեմը առել՝ նա ասաց. «Դե, ընենց ենք արել, որ տենց բաներ չլինի: Մեր մոտ էլ մի քանի հատ դեպքեր եղան, նենց չի, որ չի եղել մեր մոտ էլ, եղել է»: Դիտարկմանը՝ որ Ձեր մեթոդները պարոն Հայրապետյանին հուշեիք՝ նա ասաց. «Պարոն Հայրապետյանն ի՞նչ իմանար, որ նման բան կլիներ»: Եթե Ռուբեն Հայրապետյանի տեղը դուք լինեիք՝ ո՞նց կվարվեիք՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ոնց որ պարոն Հայրապետյանը՝ հեռացնելով աշխատողներին: Կաշխատենք, որ նման դեպքեր չկրկնվի»: Որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր ճի՞շտ էր զինվորական բժիշկներին չայցելելը, հիվանդանոց չգնալը՝ հարցին պարոն Ալեքսանյանը այսպես պատասխանեց. «Հայրապետյանը կգնա, էլի: Մենք էլ կգնանք տեսակցության»: Մենք նաեւ ճշտեցինք՝ չի՞ եղել, որ Ձեր թիկնապահները, Ձեր անվտանգության աշխատողները Ձեր թասիբը պահելու համար ծեծեն ինչ-որ մեկին՝ նա պատասխանեց. «Ազիզ ջան, ես էլ առաջներում, դուք էլ երեւի գիտեք, լիքը պրոբլեմներ եմ ունեցել, լինում է, էլի, կյանք է, փորձություններ լինում է, ամեն ինչ էլ լինում է: Մենք էլ ենք զգաստանում»:Կարդալ ավելին
21.06.2012 | 766 դիտում
Սամվել Ալեքսանյան. «Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքարում» սաղին գործից հեռացրել է, եւ գնալու է բժիշկներին տեսակցության»

Սամվել Ալեքսանյան. «Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքարում» սաղին գործից հեռացրել է, եւ գնալու է բժիշկներին տեսակցության»
նմանատիպ նորություններ
- 08.08.2022
Չինաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից
- 08.08.2022
Չավուշօղլու. «Կրկին զգուշացնում ենք Հայաստանին, որ նոր սադրանքների չդիմի». Ermenihaber
- 08.08.2022
Երևանը, Գյումրին, Վանաձորն օդի աղտոտվածության ցուցանիշներով կարմիր գոտում են
- 08.08.2022
Տնային պայմաններում խնամք է ստանում տարեց և հաշմանդամություն ունեցող շուրջ 1820 շահառու.Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- 08.08.2022
1353 արտակարգ դեպք և պատահար, 30 զոհ, 4106 տուժած. ԱԻՆ-ն ամփոփել է հուլիս ամսվա կատարած աշխատանքները
- 08.08.2022
Բացահայտվել է քաղցրավենիքի խանութից 540.000 ՀՀ դրամի հափշտակման դեպքը. ՔԿ
- 08.08.2022
«Եռաբլուր» տանող ճանապարհահատվածն այսուհետ կլինի լուսավոր. կառուցվել է նոր ցանց. քաղաքապետարան
- 08.08.2022
Օգոստոսի 8-13-ը կպահպանվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
- 08.08.2022
ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո չի գործում, բայց դե յուրե այն կա ու գոյություն ունի․ Էդմոն Մարուքյան
- 08.08.2022
Երդման արարողություն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում. ՊՆ
- 08.08.2022
Նախորդ շաբաթ Երևանում ծնվել են 221 տղա և 229 աղջիկ.Երևանի քաղաքապետարան
- 08.08.2022
ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով
- 08.08.2022
Օգոստոսի 1-7-ը հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք.ԱՆ
- 08.08.2022
Սամվել Տոնոյանը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ
- 08.08.2022
Մտադիր եմ նոր քրեադատավարական կարգավորումներով քրեական վարույթ նախաձեռնելու քայլեր ձեռնարկել․Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
- 08.08.2022
Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Ադրբեջանի թիմերի հետ. Օլիմպիադա
- 08.08.2022
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Գոռ Չալյանը գերազանց առաջադիմության համար միջազգային կազմակերպության կողմից արժանացել է դրամական խոշոր մրցանակի.ԵՊՀ
- 08.08.2022
Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի.ՇՄՆ
- 08.08.2022
ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական ԶՈւ-ի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու լուրերը
- 08.08.2022
Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ
այլ նորություններ
- 10.08.2020
«Այս հիվանդությունը բարդություններ առաջացնելու համար խելքն իրենը չի». Բժիշկը՝ կորոնավիրուսի «անակնկալների» մասին
- 09.01.2020
Լեւոն Տեր-Պետրոսյան
- 08.01.2020
Բռնությունը՝ «խրախճանք»
- 07.01.2020
Պոլսո նորընտիր պատրիարքին վշտացրել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը. Հարութ Սասունյան
- 18.12.2019
Վտարանդի
- 11.12.2019
Գաղտնալսումներ
- 08.12.2019
Չեչենական հույզեր
- 13.11.2019
«Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն դասեր կքաղի՝ կատոկի տակ կրկին չընկնելու համար». Վահան Կոստանյան
- 13.11.2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայող ձերբակալվել է
- 12.11.2019
Նորանշանակ դատավորները երդվել են նախագահի նստավայրում․ Տեսանյութ
- 04.02.2022
N զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն այցելել է ենթակա զորամասեր
- 26.02.2020
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերի հանձնաժողովի նիստը. ուղիղ
- 06.11.2021
Վանաձորում մեկնարկել է «Եկեք պատվաստվենք» միջոցառումը․ տեսանյութ
- 15.12.2020
ԵԱՏՄ-ն կարող է ՉԺՀ-ից ներկրվող եռակցված խողովակների համար հակադեմպինգային տուրքեր սահմանել
- 12.11.2018
«Լոռի-Փամբակ» թանգարանի տնօրենը 8 հոգու ձեւակերպել է, աշխատավարձերը ստացել ինքը. Քրական գործ է հարուցվել
- 12.12.2016
Խաղալիքներ
- 08.02.2021
Վրաստանի քաղաքացիները կարող են հատուկ թույլտվություն ստանալ Հայաստան մեկնելու համար․ Aliq.ge
- 11.08.2021
Վահե Հակոբյան․ սոցիալ-կապիտալիստ նժդեհականը
- 12.12.2012
ԱՄՆ-ում մեկնարկել է «ԱրմԹեք-2012» համաժողովը
- 11.01.2017
Նոր Գեղիի Բոնապարտը
- 21.07.2021
Կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումներ. քննարկվել է նոր համակարգի փաստաթուղթը
- 26.09.2019
Ադրբեջանական դիվերսիան՝ տևական խաղաղությունից հետո․ մեկնաբանում է գեներալ մայոր Մակարյանը. Տեսանյութ