Ակցիա՝ «Հարսնաքարի» միջադեպի կապակցությամբ

Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» խմբի նախաձեռնողներն այսօր կայացած հանդիպման ժամանակ որոշում են կայացրել վաղը ժ. 13:00 Նալբանդյան-Խանջյան խաչմերուկում գտնվող Ոստիկանության շենքի մոտ՝ Նալբանդյանի արձանի հարևանությամբ ակցիա կազմակերպել՝ պահանջելով վերոնյշալ ռեստորանում վերջերս տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը քննել օրենքի և իրավունքի շրջանակներում ու պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:

Facebook սոցցանցի վերոնշյալ խումբն այս պահի դրությամբ ունի 1716 անդամ:

 

Նախաձեռնող խումբ