Սուր սնկային թունավորում՝ Վանաշեն գյուղում

Հունիսի 23-ին, ժամը 06.55-ին, հիվանդանոցից ոստիկանությւան Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաշեն գյուղի 4 բնակիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ըստ ոստիկանության տրամադրած տվյալների, հունիսի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նրանք տանը սունկ են կերել, ապա «սուր սնկային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

© Medialab.am