Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում.Էդվարդ Նալբանդյան

Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում.Էդվարդ Նալբանդյան
Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում.Էդվարդ Նալբանդյան

«Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում»,-այդ մասին «Արմենպրես» գործակալությանն ասել է ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մանրամասնելով իր եւ ԼՂՀ նախագահի հանդիպումը:
«Հանդիպման ընթացքում նախագահ Սահակյանին տեղեկացրեցի Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: Մտքեր փոխանակեցինք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ»,-ասել է նախարարը:
Նշելով, որ Արցախի ղեկավարության հետ մշտական խորհդատվություններ են անցկացնում նաև եռանախագահները, Նալբանդյանը տեղեկացրել է, որ շուտով՝մոտ տասը օրից, համանախագահները նորից լինելու են տարածաշրջանում, այցելելու են Ստեփանակերտ:

«Ես կցանակայի ևս մեկ անգամ շեշտել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում: Հիշեցնեմ նաև, որ Կազանում մեկ տարի առաջ տեղի ունեցած գագաթաժողովից առաջ, մենք արդեն հնչեցրել էինք. Հիմնարար սկզբունքները չեն կարող համարվել վերջնականպես համաձայնեցված առանց Լեռնային Ղարաբաղի հավանության: Իսկ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո, խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցության»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:

© Medialab.am