Հավանության է արժանացել ևս 16 սուբվենցիոն ծրագրային հայտ․ Գեղարքունիքի մարզպետարան

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 8-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Գեղարքունիքի մարզի «Երանոս համայնքի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի ուժեղացում և հիմնանորոգում», «Սարուխան համայնքի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգում /1-ին փուլ/», «Գեղամավան համայնքի 2-րդ փողոցի ասֆալտապատում», «Աստղաձոր համայնքի Զորավար Անդրանիկի և 21-րդ փողոցների ասֆալտապատում», «Շողակաթ համայնքի Շողակաթ գյուղում այգի- պուրակի կառուցման աշխատանքներ», «Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի խմելու ջրագծի ներքին ցանցի, Աղբերք գյուղի խմելու ջրագծի արտաքին ցանցի կառուցման, Ջիլ գյուղի խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ», «Ախպրաձոր համայնքի 1,2,3,4,5,6 փողոցների արտաքին լուսավորություն», «Վերին Գետաշեն համայնքի ոռոգման ներքին ցանցի համակարգի վերակառուցում», «Վարդենիկ համայնքում գոյություն ունեցող 2 խորքային հորերի մաքրում և վերագործարկում», «Գեղհովիտ համայնքի «Չայիրներ» թաղամասի ոռոգման ջրատարի կառուցում», «Գեղհովիտ համայնքի փողոցների ասֆալտապատում», «Կարմիրգյուղ համայնքի մի շարք փողոցների ջրահեռացման առուների կառուցում», «Կարմիրգյուղ համայնքի Հ. Շիրազի փողոցի և Ս. Ավետիսյան փողոցի մի հատվածի ասֆալտապատում», «Ձորագյուղ համայնքի Բախչի առու կոչվող ոռոգման ջրատարի հիմնանորոգում», «Ծովինար համայնքի մսուր-մանկապարտեզի վարչական շենքի վերանորոգում՝ /2-րդ փուլ /» և «Գանձակ համայնքի ներհամայնքային Խ․ Աբովյան և Ս․ Կապուտիկյան փողոցների ասֆալտապատում /2-րդ փուլ/» ծրագրերը:

Այս փուլից հետո համայնքների ղեկավարները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կհայտարարեն ծրագրերի իրականացման մրցույթները:

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։