Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը վատ են․ հաստատվել է 335 նոր դեպք․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը վատ են․ կորոնավիրուսի հաստատված 335 նոր դեպք է գրանցվել այսօր, արդեն իսկ կա 70 մահ, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Փաշինյանը և կառավարության մյուս անդամները նիստին ներկայացել են բժշկական դիմակներով։

«Ես տեղեկանք էի ուզել հանրության շրջանում կորոնավիրուսի հետ կապված տրամադրությունների մասին այնտեղից զարմանալի փաստեր իմացա․ հանրության շրջանում քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս որ նրանք համաձայնեն դառնալ կորոնովիրուսի պացիենտ և դա ունի կոնկրետ բացատրություն՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար։ Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի առաջին օրվանից մենք որևէ ոչ ստույգ տեղեկություն չի փոխանցել։ Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը վերահսկողության տակ պահելու համար։ Մենք պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու», -հայտարարեց վարչապետը՝ հորդորելով սխալ տեղեկություններ չտարածել։

Կառավարության նիստ․ ուղիղ

Կառավարության նիստ․ ուղիղ

Gepostet von MediaLab- Newsroom Laboratory am Mittwoch, 20. Mai 2020