Կոտայքում հաստատվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացնում է, որ Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք:

«Մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 523 հաստատված դեպքեր, որից առողջացել են 234 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է:

Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը Ֆեյսբուքի էջում: