«Հայրապետյանն ամենաշատն է ցավում». Բեգլարյանը կարծում է, որ նա ինքը կհրաժարվի ֆուտբոլի ֆեդերացիայից

«Հայրապետյանն ամենաշատն է ցավում». Բեգլարյանը կարծում է, որ նա ինքը կհրաժարվի ֆուտբոլի ֆեդերացիայից
«Հայրապետյանն ամենաշատն է ցավում». Բեգլարյանը կարծում է, որ նա ինքը կհրաժարվի ֆուտբոլի ֆեդերացիայից

Տրանսպորտի և կապի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Epress.am-ի թղթակցին ասել է, թե իր կարծիքով Ռուբեն Հայրապետյանն ինքը կհրաժարվի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից՝ հիշեցնելով երեկ Հայրապետյանի տարածած հայտարարությունը:
«Այդ հայտարարությունից ես հասկացա, որ Ռուբեն Հայրապետյանն ամենաշատն է ցավում, իրոք, նա ծանր ապրումների մեջ է: Ես կարծում եմ` պետք չէ պահանջներ ներկայացնել, ինքը կհրաժարվի Ֆեդերացիայից, հավանաբար»,- ըստ լրատվամիջոցի, ասել է Բեգլարյանը:

«Պետք է պատկերացնել Վահեի ընտանիքի ապրումները: Դուք պատկերացնում եք` նրանք ամեն կայքում տեսնում են իրենց վշտի մասին նյութեր, պետք է հարգել մարդու վիշտը: Ես չեմ ուզում՝ ասել մարդիկ քաղաքականացնում են, դա էլ վատ բառ է, բայց ամեն օր ակցիաներ անելը ճիշտ չէ»,- ասել է Բեգլարյանը:

© Medialab.am