Վարչապետի խոսնակը՝ աղմկահարույց լուսանկարի մասին

Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերի կողմից ակտիվորեն քննարկվում էր Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո արված մի լուսանկար: Լուսանկարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները սեղանի շուրջ են՝ առանց դիմակների ու ձեռնոցների:

Օգտատերերը քննարկում էին այն, որ երկրի բարձրագույն իշխանությունը՝ պարբերաբար կոչ անելով քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորություն և կրել պաշտպանիչ միջոցներ, հերթական անգամ հակառակ վարքագիծն է դրսևորում։

Թեմայի շուրջ Factor.am-ը պարզաբանում խնդրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։