Բողոքի ակցիան մեկնարկել է, Ռուբեն Հայրապետյանը հարվածել իրավապաշտպանին

Չնայած անձրեւին, շարունակվում է մարդկանց հոսքը դեպքի «Հարսնաքար» ռեստորանի մոտ նախատեսված մոմավառությունն բողոքի ակցիան ի հիշատակ հունիսի 29-ին դաժան ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի Յոթնօրեքի: Թեեւ բողոքի ակցիայի մասնակիցների թիվն այնքան էլ շատ չէ, սակայն եղանակային պայմաններն հաշվի առնելով շատերը նոր են միանում մարդկանց, որոնց հանցանքի վայրում միավորել է արդարության համար պայքարելը:

 

Ինչպես հաղորդում է «Մեդիալաբի» լրագրողը դեպքի վայրից, ոստիկանները շրջապատել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրը՝ թույլ չտալով բողոքի մասնակիցներին մոտենալ շենքին: Տեղում է ռեստորանի սեփականատեր, դեռեւս իշխանական ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Ինչպես լրատվամիջոցներին տեղեկացրել է Հելսինկյան ասոցիասիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանը, Հայրապետյանն անձամբ խոչընդոտել է իրեն մոտենալ ռեստորանին եւ նկարել, ըստ Վեզիրյանի՝ Հայրապետյանն իրեն հարվածել է:

© Medialab.am