«Օշական տրիո»-ն կմեկնի Կանադա հյուրախաղերի

Հոկտեմբերի 12-15 հայ հոգևոր և հնագույն երաժշտության «Օշական Տրիո» համույթը Մոնրեալի քաղաքապետարանի և «Accès Culture» մշակութային ցանցի հրավերով մեկնելու է Մոնրեալ և Քվեբեկ, որտեղ հանդես կգա չորս համերգներով:
«Օշական Տրիո»-ն աշխարհով մեկ տարածում է Հայաստանի միջնադարյան և կոմիտասյան երաժշտա-բանահյուսական ժառանգությունը: Համույթի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Առաքելյանի ստեղծագործություների, ինչպես նաև քանոնահարուհի Մար Մարգարյանի և երգիչ Սեյրան Ավագյանի շնորհիվ, «Օշական Տրիո»-ն արդեն նվաճել է Ֆրանսիայի եւ այլ երկրների բազմաթիվ համերգասրահներ հնագույն և հոգևոր երաժշտության փառատոնների շրջանակներում :

Կարդալ ավելին