Միայն դիմակով. Կառավարության անդամները բժշկական դիմակով լուսանկարներ են հրապարակում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բժշկական դիմակով լուսանկար է հրապարակել և գրել․

Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, որեւէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2645394359114276

Վարչապետից հետո նույնը գրառել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ կից հրապարակելով իր լուսանկարը՝ բժշկական դիմակով

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158357312858501

Առողջապահության նախարարը իր հերթին թարմացրել է իր ֆեյսբուքյան լուսանկարը՝ բժշկական դիմակով և գրել․ «Նոր նորմալը»։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.336154516570820/1234222690097327/?type=3

Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ևս ֆեյսբուքյան օգտատերերին բարի լույս է մաղթել մեքենայի մեջ բժշկական դիմակով։

https://www.facebook.com/suren.papikyan.7/posts/4064430330264336