Իջեւանի ոստիկանները հետախուզվող կնոջը հայտնաբերել են Երևանում

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Նոր Նորք թաղամասում հայտնաբերվել և Իջևանի բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Արմինե Կ.-ն, որը Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ստորագրություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: