Տոկիոյին մոտեցող թայֆունը կարող է խափանել Օլիմպիական խաղերը

Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական ընկերությունը զգուշացրել է, որ Տոկիոյում, որտեղ անցկացվում են ամառային օլիմպիական խաղերը, կարող են հեղեղներ սկսվել մոտեցող թայֆունի պատճառով, գրում է ria.ru-ն։

Նեպարտակ կոչվող թայֆունը օրերս ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում և կարող է մեծ վնաս հասցնել Ճապոնիային, նրա արագությունը կարող է հասնել ժամում 30կմ-ի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կիոդո գործակալությունը, օլիմպիական խաղերի ծրագիրը կարող է փոփոխվել։ Խոսքը հիմնական լողային սպորտաձևերի ու տրիատլոնի մասին է։ Ճապոնիայի մյուս հատվածներում նույնպես մեծ հեղեղներ են կանխատեսվում։

Այս մասին հայտնում է Factor.am-ը