«Գոնե բադիկ լինեին, խփեինք ուտեինք»

Ոստիկանության Կոլեգիայի նիստից հետո ավագ ոստիկանն ու կրտսերը քայլում են Օղակաձեւ զբոսայգով եւ քննարկում Սերժ Սարգսյանի ելույթը: Օղակաձեւ զբոսայգով առաջին չորս շրջանների ընթացքում ոստիկանները փորձում են մարսել ելույթը: Հինգերորդ շրջանի սկզբում ավագը դիմում է կրտսերին.

«Ինչ ուզում է լինի, բոլորին կփոխանցես, որ վաղը հաճույքով գան աշխատանքի եւ աշխատանքից գնան երջանկացած»:

«Ախր հեշտ եք ասում, բայց ախր ինչ կա հաճելի, որ աշխատանքի գանք հաճույքով», հարցնում է կրտսերը:

“Կրտսեր, ես չեմ ասում, նախագահն է ասում, ես ընդամենը փոխանցում են նրա ասածը՝ քաղաքում տեսախցիկներ են տեղադրվելու՝ հաճույքաչափեր եւ երջանկաչափեր, հատուկ ոստիկանների համար: Եթե տեսախցիկը ձեր դեմքին 5 րոպե շարունակ հաճույքի բացակայություն ֆիքսեց, խիստ նկատողություն կստանաք, 15 րոպե հաճույքի բացակայության դեպքում աշխատավարձ չեք ստանա, իսկ եթե 30 րոպե շարունակ ձեր դեմքին ոչ մի հաճույք չլինի աշխատանքից, դուք կազատվեք”, ասում է ավագը:

“Իսկ ճի՞շտ է, որ եթե մազի լաք փչենք մեր դեմքին, ապա հաճույքաչափն ու երջանկաչափը չեն կարող մեր դեմքերն արձանագրել”, ասում է կրտսերը:

“Սուտ է, ձեր դեմքը չեք կարող պահել, էնպես որ ավելի լավ է հաճույք զգացեք եւ երջանիկ եղեք, ի վերջո ընտանիք եք պահում”, ասում է ավագը:

“Պարոն Ավագ, ախր ինչ հաճույք ստանանք քաղաքացիներին քաշքշելուց եւ հայհոյելուց: Ախր հաճելի հրամաններ են տալի՞ս, որ մարդ հաճույքով կատարի ու երջանիկ տուն գնա: Ոնց կարող ա հաճելի լինել ձմեռվա ցրտին գիշեր-ցերեկ դուրսը կանգնած ինչ որ բադիկներ պաշտպանելը”, ասում է կրտսերը:Կարդալ ավելին