Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել

Առողջապահության նախարարության պարզաբանումը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,-գրում է Նիկողոսյանը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է…

Gepostet von Alina Nikoghosyan am Sonntag, 29. März 2020