Շարմազանովը հակադարձում է Հայկ Խանումյանին

Շարմազանովը հակադարձում է Հայկ Խանումյանին
Շարմազանովը հակադարձում է Հայկ Խանումյանին

«Բարի լինեիք ձեր շտաբը բաց պահեիք: Եկել ենք, ձեր շտաբները փակ են եղել: Հայաստանից ժամանած պատվիրակությանն ու ընդդիմադիր պատգամավորներին քննադատելու փոխարեն՝ ավելի լավ կլիներ քո իսկ պաշտպանած թեկնածուի շտաբում լինեիք, որ շտաբը փակ չլիներ»,-Aravot.am-ի հետ զրույցում Արցախի նախագահական ընտրություններում պարտություն կրած թեկնածու Վիտալի Բալասանյանի օգնականին հակադարձեց ԱԺ փոխնախագահ, Արցախ մեկնած Հայաստանի դիտորդական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Հ. Խանումյանի այն դիտարկմանը, թե հայ պատգամավորների համար Արցախը «Արմենիա» հյուրանոցի տեռասն էր, պարոն Շարմազանովն ասաց. «Գլուխը պատով է տալիս, թող բացի բոլոր արձանագրությունները, նայի: Երեք ուղղությամբ հետեւել ենք ընտրություններին՝ Էդուարդ Շարմազանով, Հրանտ Բագրատյան, Կարինե Աճեմյան , Խաչատուր Քոքոբելյան քառյակը եղել է Մարտակերտի շրջանում, բազմաթիվ գյուղեր են մտել եւ հետեւել ընտրական գործընթացին, հանդիպել ենք նաեւ Ռուսաստանի պետդումայի պատգամավորներին: Հաջորդ խումբը՝ Արմեն Ռուստամյանը, եղել է Ստեփանակերտում , Շուշիում ու Ասկերանում: Արտակ Զաքարյան, Արտակ Դավթյան, Մհեր Շահգելդյան խումբն էլ եղել է Հադրութի ու Մարտունու շրջաններում: Այդ երիտասարդը լավ կանի, ապատեղեկատվություն տարածելու փոխարեն մտածի, նոր խոսի՝ ով որտեղ է եղել»:Կարդալ ավելին