Կոնսենսուս խորհրդարանում․ ԱԺ-ն միաձայն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Այսօր Ազգային ժողովը միաձայն՝ 116 կողմ ձայներով, ընդունեց «Ընտրական օրենսգրքում», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքներում և հարակից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը։

Հիշեցնենք՝ սա այն փաթեթն է, որի մշակմանը մասնակցել են կառավարությունը և խորհրդարանական բոլոր խմբակցությունները

«Ուզում եմ նշել մի կարևոր նախադեպի մասին. այս օրենքը համահեղինակել են երեք խմբակցությունների պատգամավորներ, և նախադեպային առումով համարում եմ բավական դրական քայլ, Կառավարություն-խորհրդարան համագործակցության ամրացման կարևոր քայլ»,-նախագծերի փաթեթը երեկ պատգամավորներին ներկայացնելիս ասել էր Տարածքային և ենթակառուցվածնքերի նախարար Սուրեն Պապիկյանը: