Հայաստանում անշարժ գույքը կհարկվի հարստությանը համարժեք

Կառավարությունը հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս փոփոխություններով անշարժ գույքը որոշվել է հարկել հարստությանը համարժեք:

«Գույքային հարկ/ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը հետ է մնում 38 երկրների շարքում: Սա այն բանի հետևանք է, որ հարկման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստրային արժեքը, որը էականորեն տարբերվում է շուկայական արժեքից:

Ակնկալվում է, որ այս փոփոխության արդյունքում գույքային հարկերի պոտենցիալը 4,3 անգամ կաճի: Սա թույլ կտա համայնքներին իրենց խնդիրների լուծման հարցում առավել լավ որակ ապահովել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ ավելացնելով, որ գործող կարգով կա չհարկվող շեմ, այսինքն՝ մինչև 3 մլն դրամ գնահատված բնակարանների համար հարկ չի գանձվում, իսկ նոր համակարգով այդ շեմը հանվում է և թեկուզ փոքր, բայց հարկ նախատեսվում է:

Նոր համակարգը ներդրվելու է աստիճանաբար՝ 3 տարվա ընթացքում: Իսկ անշարժ գույքի հարկման հիմք է ընդունվելու ոչ թե շուկայական, այլ շուկայական արժեքներին մոտարկված արժեքները:

Առաջարկվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում է բարձրացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը։

Բազմաբնակարան շենքերի բնակարանների համար նախատեսվում է հետևյալ բազան.

Հարկման բազանՀարկի դրույքաչափը
մինչև 10 միլիոն դրամը ներառյալ0,05տոկոս
10 միլիոն դրամից ավելի` մինչև 25
միլիոն դրամը ներառյալ
5000դրամ` գումարած հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը
25 միլիոն դրամից ավելի` մինչև 47
միլիոն դրամը ներառյալ
20000 դրամ` գումարած հարկման բազայի 25 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը
47 միլիոն դրամից ավելի` մինչև 75
միլիոն դրամը ներառյալ
64000 դրամ` գումարած հարկման բազայի 47 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը
75 միլիոն դրամից ավելի` մինչև 100
միլիոն դրամը ներառյալ
176000 դրամ` գումարած հարկման բազայի 75 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը
100 միլիոնդրամիցավելի326000 դրամ` գումարած հարկման բազայի 100 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը


Անհատական բնակելի տուն և այգետնակ համարվող անշարժ գույքի համար հետևյալ բազան.

Հարկման բազանՀարկի դրույքաչափը
մինչև 7 միլիոն դրամը ներառյալ0.05 տոկոս
7 միլիոն դրամից ավելի` մինչև 23
միլիոն դրամը ներառյալ
3500 դրամ` գումարած հարկման բազայի 7միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը
23 միլիոն դրամից ավելի` մինչև 50
միլիոն դրամը ներառյալ
19500 դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը
50 միլիոն դրամից ավելի` մինչև 85
միլիոն դրամը ներառյալ
73500 դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը
85 միլիոն դրամից ավելի` մինչև 120
միլիոն դրամը ներառյալ
213500 դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը
120 միլիոն դրամից ավելի423500 դրամ` գումարած հարկման բազայի 120 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը: