Փաշինյանը հաջորդ տարի 2019թ. տնտեսական աճի տեմպին վերադառնալու հույս հայտնեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ  Հայաստանը 2021թ. կվերադառնա 2019թ. տնտեսական աճի տեմպին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանի հարցին պատասխանելով:

«Մեր կարծիքով՝ մյուս տարի կվերադառնանք 2019թ. տնտեսական աճի տեմպին»,- ասաց Փաշինյանը: