Նշանակվել է Ռազմական ոստիկանության նոր պետ

Այսօր Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ է նշանակվել գնդապետ Սամվել Ղուկասյանը:

ՌՈ նախկին պետ Արմեն Սահակյանը այդ պաշտոնից ազատվեց այս տարվա մարտի 31-ին: Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ ազատման պատճառը Ռազմական ոստիկանության Երևանի կայազորի շենքում զինվորին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպն էր:

lragir.am