ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀԱԿ-ի ձեւավորումը հասարակական պահանջ էր, քանի որ հասարակության մի լայն հատված հենց ՀԱԿ-ին էր դիտարկում իբրեւ իր շահերը իրականացնող: «Իհարկե, միշտ չէ, որ անձնապես համաձայն եմ եղել եւ այսօր էլ համաձայն եմ բոլոր այն քայլերի հետ, որոնք անում է Կոնգրեսը, ինչը բնական է: Սակայն պիտի ընդունել, որ այսօր ՀԱԿ-ը ներքաղաքական դաշտի կարեւորագույն խաղացողներից է, ինչը չես ասի իրենց ընդդիմություն համարող որոշ այլ ուժերի մասին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ պատգամավորի. «Չէի ասի, որ առաջ ՀԱԿ-ն իրենից ավելի հզոր ուժ էր ներկայացնում, քան հիմա: Իմ գնահատմամբ, հակառակը՝ ՀԱԿ-ը հրաժարվելով ծայրահեղական գնահատականներ հնչեցնելուց, ծայրահեղական քայլեր որդեգրելու քաղաքականությունից, ճշգրիտ քաղաքական դաշտ է տեղափոխվել: Եվ ես բնավ այն կարծիքին չեմ, որ դրանով ՀԱԿ-ը թուլացել է»:Կարդալ ավելին