«Քանի՞ կյանք փրկվեց հեռախոսազանգերի տվյալներն ունենալու շնորհիվ». Լեւոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքի էջում գրել է․

«Հիշում ե՞ք, որ իշխանությունը որոշեց հեռախոսների զանգերի արձանագրմամբ բացահայտել թագավիրուսի կոնտակտները կամ դրա ռիսկերը, եւ ես գրում ու ասում էի, որ տեխնիկապես անհնար բան է, անհնար է ֆիքսել արդյունավետ ճշգրտությամբ, կամ էլ անարդյունավետ ճշգրտությամբ՝ այսինքն՝ անլուրջ սխալանքով մեկ շաբաթում կարձանագրեն, որ ամբողջ 3 մլն մարդը կոնտակտավոր է, եռանկյունաչափություն, ռադիոֆիզիկա եւ այլն … բայց հանուն հայրենիքի ԱԺ-ն դրեց, դակեց էդ նախագիծն ու սկսեցին բոլորի բոլոր զանգերը հայտնի դառնալ վեթինգ չանցած իրավապահ համակարգին:

Խոստացան, թե բովանդակությունը չեն լսելու, բայց չասացին, թե այս ինչպես եղավ, որ կարող են վարչապետ-աած-հքծ գաղտնալսել ու մյուսներին իբր չեն գաղտնալսելու: Ինչորէ:

Հիմա ժողովրդավարության տարրական սկզբունքները պահանջում են պարբերաբար հաղորդում տալ հարկատուներին, թե ինչ ժամանակահատվածում, տեղորոշման ինչ մեթոդներով քանի կոնտակտ են արձանագրել, ինչ ճշգրտությամբ են արձանագրել, ռիսկերի որ խմբերն ինչ մեթոդներով են կառավարել, ինչ են արել այս մասով:

Անձնական տվյալների հրապարակման ոչ մի կարիք չկա եւ ոչ մի նման հարցմունք չունեմ, ուղղակի իշխանությունը ստացել է եւ դեռ ստանում է անձնական տվյալների մի հսկա ծավալ, եւ պարտավոր է հաշվետու լինել, թե ինչպես է օգտագործել այդ տեղեկությունները, ի՞նչ օգուտ ունեցանք մենք էդ տեղեկությունները իրավապահներին փոխանցելուց, քանի՞ մարդ բուժվեց եւ քանի՞ կյանք փրկվեց հեռախոսազանգերի տվյալներն ունենալու շնորհիվ:

Շնորհակալություն անուշադրության համար»։

Հիշում ե՞ք, որ իշխանությունը որոշեց հեռախոսների զանգերի արձանագրմամբ բացահայտել թագավիրուսի կոնտակտները կամ դրա ռիսկերը,…

Gepostet von Levon Barseghyan am Freitag, 29. Mai 2020