Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահի խորհրդականներ

Հեղինակ MediaLab

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու նոր խորհրդական ունի:

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՀ կառավարության հետ կապերի գծով խորհրդական (հասարակական հիմունքներով), իսկ ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետ, FeedConstruct սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող ընկերության դեսպան Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական:

Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: